Facebook-ի միջոցով վտանգավոր հանցագործ է ձերբակալվել
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է վտանգավոր հանցագործի, որը հետախուզման մեջ էր ավելի քան 11 տարի: 35-ամյա Էդուարդո Ռոդրիգեսին հաջողվել է բռնել Facebook սոցցանցի միջոցով, տեղեկացնում է Dni.ru-ն:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը պատահաբար տեսել է կնոջ եւ տղամարդու գրկախառնված լուսանկար: Տղամարդը չափազանց նման է եղել Ռոդրիգեսին: Աստիճանապար ոստիկանները պարզել են կնոջ գտնվելու վայրը, հետեւել նրան եւ արդյունքում` ձերբակալել հանցագործին: