Թայլանդում ռազմական ուղղաթիռ է կործանվել. տեսանյութ
                        Թայլանդում Bell 212 ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով անձնակազմի իննը անդամները մահացել են, հայտնում է Epochtimes-ը:
Ուղղաթիռն ընկել է թռիչքից տասը րոպե հետո` Բանգկոկից  600 կմ հեռավորության վրա: 
2011 թվականին Թայլանդում արգելել էին Bell 212 մոդելի ուղղաթիռների օգտագործումը, քանի որ դրանցով իրականացված մի քանի թռիչք   ողբերգական ավարտ էր ունեցել: Հատուկ ստուգումներ անցնելուց հետո Bell 212-ով թռիչքները վերականգնվեցին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


