2425 դիտում
14:52 18-11-2014
Նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանն արդեն շարունակում է զինվորական ծառայությունը
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ հոկտեմբերի 2-ին երրորդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանն արդեն շարունակում է ծառայությունը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա համագյուղացիները: Սակայն Ինջիղուլյանը ծառայությունը շարունակում է ոչ թե նախկին զորամասում, այլ մարզի զորամասերից մեկում:
Մինչեւ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ Հակոբը կշարունակի ծառայությունը: Նման եզրահանգաման է եկել մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրելով նրա առողջական վիճակի մասին փաստաթղթերը: Իսկ, թե երբ կմեկնի ծառայության դեռ պարզ չէ: Մինչ այդ տեղեկացրել էինք, Հակոբ Ինջիղուլյանի մոտ վեգետատիվ-անոթային դիստոնիա է ախտորոշվել, որը տեւական սթրեսի հետեւանք է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը: Նա նշել էր, որ դրան գերության մեջ երկար ժամանակ գտնվելն ու սթրեսային իրավիճակն է նպաստել: Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով, Հակոբի մոտ նաեւ քթի միջնապատի ձեւախեղում է հայտնաբերվել՝ շնչառական ֆունկցիայի խախտմամբ: «Ապրումների հետեւանքով սրված տեսողության հետ կապված խնդրի եւս կա ընդհուպ մինչեւ տեսողության ժամանակավոր կորուստ»,- նշել էր նյարդաբանության կլինիկայի ղեկավարը:
Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հ. Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել: «Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը եւ ավելացրել, որ ցանկանում է շարունակել ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
121652 դիտում
14:02 08-10-2020
Զորահավաքային զինվորական ծառայությունը համարվում է զինվորական ծառայության տեսակներից. ՀՀ Զինվորական դատախազություն
5420 դիտում
11:09 05-04-2014
Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ
Այս բաժնից
856 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1084 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
814 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը