Բրիտանական պառլամենտի անձնակազմը տարհանվել է
Լոնդոնի կենտրոնում գտնվող Պառլամենտի շենքի անձնակազմը տարհանվել է` կասկածելի փաթեթ հայտնաբերելուց հետո:
Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph թերթը, տարհանվել են պատգամավորները, հանձնաժողովների եւ այլ աշխատակիցներ:
Իշխանությունները հրաժարվել են բացահայտել, թե կասկածելի փաթեթը որտեղ է գտնվել: Տարվում է քննություն: