211652_close_icon
views-count62941 դիտում article-date 13:16 03-02-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Կոտայքի բաժնում ռումբ է դրված, ոստիկանության անձնակազմը տարհանվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում ոստիկանության Կոտայքի բաժնի շենքում ռումբ է տեղադրված։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Կոտայքի բաժնի ողջ անձնակազմը տարհանվել է, և տեղում աշխատում են փրկարարներն ու սակրավորները։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պարզել են զանգահարողի ինքնությունը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքում են գտնվում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակը։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [b]*** 14։00[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ շենքում ռումբ չկա տեղադրված, և այս պահին ոստիկաններն ու քննիչները վերադառնում են աշխատասենյակներ՝ իրենց գործին։ Քիչ առաջ էլ ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ ոստիկանության Աբովյանի բաժին են հրավիրել քաղաքի դպրոցներից մեկի 3-րդ դասարանի աշակերտին և ծնողներին, ովքեր էլ կատարվածի մասին ոստիկանության ծառայողներին պատմում են, թե ինչպես է երեխան ահազանգել կեղծ ռումբի մասին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր