211652_close_icon
views-count1784 դիտում article-date 21:53 02-08-2014

Վարչապետն ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Հանրապետության վարչապետին են ներկայացվել փառատոնի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Որոշվել է 2014 թ. այն անցկացնել սեպտեմբերին՝ այս անգամ ևս ներգրավելով ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը: Ժյուրիի անդամները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել հայ գրականության տարածմանը ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տարեցտարի փառատոնի մասնակիցների թվի ավելացման փաստը և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել դրա անցկացմանը:

Նմանատիպ նյութեր