211652_close_icon
views-count1406 դիտում article-date 16:13 17-11-2014

Ռունին մոտ է Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն դառնալուն

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մոտ է պատմական նվաճման հասնելուն: Անգլիացի ֆուտբոլիստը Եվրո 2016-ի ընտրական փուլում գրավել է Սլովենիայի դարպասը և ազգային թիմում իր խփած գոլերի ընդհանուր թիվը հասցրել է 44-ի: Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Ռունին բարձրացել է 3-րդ հորիզոնական: Հարկ է նշել, որ այդ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Բոբի Չարլթոնը՝ 49 գոլ, իսկ երկրորդ տեղը՝ Գարի Լինեկերը՝ 48 գոլ:

Նմանատիպ նյութեր