Նիդերլանդներում «թռչնի գրիպ» է հայտնաբերվել
Նիդերլանդների թռչնբուժական ֆերմաներից մեկում «թռչնի գրիպ վիրուսն է հայտնաբերվել: «Ռոյթերզ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել են բժիշկները:
Իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, քանի որ, հնարավոր է՝ ֆերմայի աշխատակիցները եւս վարակված լինեն: Վիրուսի այդ տեսակը մահացու է թռչունների համար եւ կարող է փոխանցվել մարդկանց:
Այս պահին արգելված է թռչնամսի ներմուծումը Նիդերլանդներ:
Վերջերս էլ մեկ այլ ֆերմայում ոչնչացվել էր թռչնագրիպով վարակված 150 հազար թռչուն: