Վլադիմիր Կլիչկոն նոկաուտի է ենթարկել Պուլևին. տեսանյութ
Պրոֆեսիոնալ բռնցքմարտի գերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO եւ IBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն չեմպիոնական գոտիների պաշտպանության մենամարտում պարտության է մատնել բուլաղարացի Կոբարտ Պուլևեին: Նոյեմբերի 15-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած մենամարտում 38-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր մրցակցին:
Կլիչկոն իր կարիերայի 63-րդ հաղթանակը տարավ, ընդ որում 53-րդը՝ նոկաուտով: Ինչ վերաբերվում է Պուլևեին, ապա բուլղարացին իր կարիերայի առաջին պարտությունը կրեց: