Բելառուսում փրկել են ջրհորում հայտնված կենդանուն
Բելառուսի Մոգիլեվսկայա շրջանում մի ջրարջի են փրկել: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, աշխատակիցներից մեկը լքված ֆերմաների հարեւանությամբ կենդանու ձայներ է լսել եւ փնտրելուց հետո երկու մետր խորությամբ ջրհորում հայտնաբերել անօգնական ջրարջին:
Փրկարարը սկզբում աստիճան է իջեցրել, սակայն տեսնելով, որ կենդանին չի պատրաստվում «օգտվել» դրանից, ինքն է իջել եւ դուրս հանել նրան:
Փրկվելուց հետո ջրարջը փախել է անտառ: