Հավայան կղզիների բնակչության մի մասը տարհանվում է. տեսանյութ
Հավայան արշիպելագի ամենամեծ կղզում Կիլաույա հրաբխի ժայթքման հետեւանքով տարհանվում է հարեւան Պահալա գյուղի բնակչությունը, տեղեկացնում է Euronews-ը:
Ներկայում լավայի հոսքը դանդաղում է. ըստ կանխատեսումների` շուտով կդադարի:
Արդեն 30 տարի ակտիվ Կիլաույան հերթական անգամ ժայթքել էր ամռանը. լավան արդեն տարածվել է 22 կմ շառավղով: