Սկանդալ՝ Պուտինի և Կանադայի վարչապետ Հարփերի միջև՝ G-20-ի գագաթաժողովին
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում այսօր մեկնարկած G-20-ի գագաթաժողովից առաջ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռքսեղման ժամանակ պահանջել է նրանից «դուրս թռնել» Ուկրաինայի տարածքից: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով Կանադայի վարչապետի մամլո խոսնակ Ջեյսոն Մաքդոնալդին:
Վերջինիս խոսքով՝ Պուտինը մոտեցել է Հարփերին, իսկ նա ասել է. «Կարծում եմ, որ կսեղմեմ ձեր ձեռքը, սակայն մեկ բան կարող եմ ասել՝ դուք պետք է Ուկրաինայից դուրս գաք»: Պուտինի պատասխանը դրական չի եղել:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է՝ ասելով, որ իրականում Հարփերը Պուտինին ասել է, որ Ռուսաստանը պետք է լքի Ուկրաինայի տարածքը, իսկ ՌԴ նախագահը պատասխանել է, որ հնարավոր է, քանի որ այնտեղ ռուսական զորք չկա տեղակայված: