Հայտնի է աշխարհի ամենաուրախ զբոսաշրջային քաղաքի անունը
The Independent պարբերականի փոխանցմամբ՝ Բեռլինը ճանաչվել է մոլորակի ամենաուրախ զբոսաշրջային քաղաք:
Ուսումնասիրությունն նցկացրել են GetYourGuide զբոսաշրջային և GoEuro տոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունները: Ուսումնասիրվել է 17 կայքերում 1800 քաղաքներ և ըստ տեսարժան վայրերի, նրանցում գործող ռեստորանների և բարերի, գնահատական տվել:
Ինչպես գրում է թերթը, ամենից շատ տպավորություն է գործել Բեռլինը իր ոչ թանկ գարեջրով, ինչպես նաև այն փաստով, որ այնտեղ գործող բարերում չեն լինում «վերջին պատվերեր»:
Երկրորդ տեղում է Լոնդոնը՝ շնորհիվ իր գիշերային ակումբների, իսկ երրորդում՝ Փարիզը: