«Մանչեսթեր Սիթի»-ի և «Գալաթասարայ»-ի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին կրկին գլխավորել է Միլանի «Ինտեր»-ը: Այդ պաշտոնում Մանչինին փոխարինել է Վալտեր Մացցարիին, ով միլանյան թիմում 17 ամիս աշխատելուց հետո այսօր պաշտոնանկ է արվել:
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին «Ինտեր»-ի հետ արդեն աշխատել 2004-2008 թթ ընկած ժամանակահատվածում: Վաղը Մանչինին պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ: