ԱՄՆ-ն միակ գերտերությունն է, որը կկարողանա դիմակայել Ռուսաստանին. Օբամա
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ավստրալական Բրիսբոն քաղաքում ընթացող G-20-ի գագաթաժողովին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն միակ համաշխարհային գերտերությունն է, որն իր վիճակի կլինի դիմակայելու Ուկրաինայի հանդեպ ցուցաբերվող Ռուսաստանի ագրեսիային, հաղորդում է Reuters-ը:
«Մենք առաջատար ենք աշխարհում Էբոլայի համաճարակի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի դրսևորած ագրեսիայի դեմ պայքարում»,-ասել է նա:
Օբամայի խոսքով՝ Ռուսաստանը հատկապես МH 17-ի վթարից հետո համարվում է սպառնալիք՝ ողջ աշխարհի համար: