«Ներկա պահին Ամերիկան միակ գերտերությունն է»․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկա պահին ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է։
Այսպիսի հայտարարություն նա արել է ուրբաթ օրը` հունիսի 17-ին։ Այս մասին հայտնել է Lenta-ն։
«Ամերիկան այսօր, ամենայն հավանականությամբ, միակ գերտերությունն է։ Մենք դա ընդունում ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Մոսկվան ուզում է և պատրատ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ, սակայն բացառում է Վաշինգտոնի խառնվելը իր երկրի ներքին գործերին։
«Աշխարհին պետք է այնպիսի հզոր երկիր, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Այն պետք է և մեզ,- հայտնել է Պուտինը,- բայց մեզ պետք չէ, որ նրանք անընդհատ խառնվեն մեր երկրի գործերին, թելադրեն մեզ, թե ինչ է պետք անել, ինչպես ապրել, խանգարեն Եվրոպային մեզ հետ հարաբերություններ կառուցելուն»։