ԱՄՆ-ն կարողացավ մեկուսացնել Ռուսաստանին. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ելույթ ունենալով հայտնել է, որ ԱՄՆ-ն ազդելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա, Ղրիմի միացումից հետո կարողացավ հասնել Ռուսաստանի մեկուսացմանը միջազգային արենայում:
«Մենք կարողացանք ազդել միջազգային կարծիքի վրա և միանգամից մեկուսացնել Ռուսաստանին»,- հայտարարել է Օբաման:
Նրա խոսքերով, աշխարհն արագ դատապարտեց ռուսական գործողությունները:
«ԱՄՆ-ի աջակցությունը ուկրաինական ժողովրդին տվեց հնարավորություն ընտրել իր ապագան»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահի ելույթը ցուցադրվել է CNN հեռուստաընկերության ուղիղ եթերում: