Ուզբեկստանում փորձում են կանխել «էբոլա»-ի ներթափանցումը
Տաշքենդի միջազգային օդանավակայանում բժշկական ուժեղացված վերահսկողություն է իրականացվում` «Էբոլա» վիրուսի մուտքը կանխելու նպատակով, հայտարարել է Ուզբեկստանի ազգային ավիաընկերությունը: Յուրաքանչյուր ուղեւոր պարտադիր բուժզննում է անցնում:
Վերահսկողություն է սահմանվել նաեւ այլ քաղաքներում, որտեղ արտասահմանցի զբոսաշրջիկներ շատ են այցելում:
Օրեր առաջ Ուզբեկստանի կառավարությունը տուրիստական գործակալություններին հրահանգել էր ժամանակավորապես դադարեցնել ուղեւորափոխադրումներն այն երկրներից, որտեղ տարածված է «էբոլա» վիրուսը: