211652_close_icon

Քրեակատարողական ծառայողները կանխել են պայմանագրային աշխատողի միջոցով թմրանյութի ներթափանցումը հիմնարկ

views-count1231 դիտում article-date 19:27 27-06-2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային
բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի տնտեսական մասի պայմանագրային
աշխատող Ա․ Հ․-ն փորձելու է հիմնարկ ներս մտցնել թմրամիջոց։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության
ապահովման բաժնի ծառայողների հետ միասին հունիսի 27-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, զննության են
ենթարկել Ա․Հ․-ի մոտ առկա էլեկտրական շաղափիչը։

Արդյունքում` շաղափիչի միջից ծառայողները հայտնաբերել են 2 փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին
նմանվող, սպիտակ, բյուրեղանման, ընդհանուր 3,15 գրամ քաշով զանգվածներով։

Ա․Հ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր