Քուրդ գյուղացու տանը հայտնաբերվել են Վանի արծաթագործության գլուխգործոցներ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում ներկայացված են Էրզրումի վիլայեթի Կարաջան գյուղում բնակվող քրդերից մեկի հնությունները:
Հուշարձանագետը գրել է. «Ըստ երևույթին, վանեցի արծաթագործ վարպետների ձեռքի գործ են, քանի որ մեկի հետևում օսմաներենով «Վան» է գրված: