Մեծ Բրիտանիան սպառնում է ուժեղացնել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները
                        Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կրկին հայտարարել է, որ ՌԴ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցների չափը կախված է վերջինիս` Ուկրաինայի հարցով դիրքորոշումից, տեղեկացնում է Ria Novosti-ին: 
«Եթե Ռուսաստանը շարունակի լարված պահել իրավիճակն Ուկրաինայում, մենք կվերանայենք պատժամիջոցները խստացնելու հարցը»,-հայտարարել է վարչապետը: 
Իսկ մինչ այդ, պաշտոնական Մոսկվան շարունակում է  հերքել  Ուկրաինայում ռուսական զորքերի տեղակայված լինելու փաստը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

