Եկել եմ Հայաստան իմ վաղեմի երազանքը իրականացնելու համար. Բերնար Շալանդ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում հանդիպել են լրագրողների հետ: Մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Հայաստան է եկել իր վաղեմի երազանքը իրականացնելու համար:
«Շատ եմ կարդացել Հայաստանի մասին: Կարծում եմ կկարողանամ շատ լավ ապրել ասյտեղ: Ինձ համար գլխավորը ֆուտբոլն է, և տարբերություն չկա, թե որտեղ կապրեմ: Ես այստեղ եմ եկել իմ վաղեմի երազանքը իրականացնելու համար: Այդ երազանքը Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելն է:
Հայաստանի հավաքականը զարմացրեց ինձ Իտալիայի հետ կայացած խաղի ժամանակ: Ինձ համար դա բացահայտում էր և ես երբեք չէի կարող պատկերացնել, որ ազգային հավաքական կգլխավորեմ: Այդ ժամանակ Հայաստանի հավաքականից միայն Հենրիխ Մխիթարյանին էի ճանաչում»,-նշել է Շալանդը: