ՀՖՖ-ի հետ կնքած պայմանագիրը շատ ռիսկային է ինձ համար. Բերնար Շալանդ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը պատմել է, թե ինչպես է առաջացել Հայաստանի հավաքականը գլխավորելու տարբերակը, ինչպես նաև մեկնաբանել է ՀՖՖ-ի հետ կնքած պայմանագրի պայմանները:
« Առաջին անգամ ինձ հետ կապ հաստատեցին կիրակի օրը, մեկ շաբաթ առաջ: Չորեքշաբթի օրը ես ժամանեցի Երևան: Կնոջս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի պայամանագիր կնքել ՀՖՖ-ի հետ: Իմ առջև թիմին Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ դուրս բերելու խնդիր է դրված: Եվ դա այն դեպքում, երբ միևնույն խմբում ենք ընդգրկվել Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հետ:
Այո, խնդիրը բարդ է, բայց թիմը տարեցտարի բարելավում է իր խաղը: Նրանք երկու անգամ շատ մոտ էին դուրս գալու, որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ: Բացի այդ հավաքականում թոփ մակարդակի խաղացողներ կան ` այնպիսին, ինչպիսին «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Իմ կնքած պայամանագիրը շատ ռիսկային է: Եթե դուրս գանք Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ, ապա շատ հետաքրքիր կլինի, իսկ եթե ոչ` ես շատ չեմ աշխատի: Եթե չկարողանամ կատարել իմ առջև դրված խնդիրը, ապա ոչ մի ցենտ չեմ տեսնի»,- Շալադնի խոսքերը մեջբերում է Championat.com-ը: