3D պատկերներ՝ դպրոցական տետրում. ֆոտոշարք
15-ամյա պորտուգալացի Ջորջ Կարվալյոն 3D պատկերներ է ստեղծում դպրոցական տետրում:
Թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա նկարներում. սպիտակ թուղթ, կապույտ գրիչ և անսահման երևակայություն, որոնք կյանքի են կոչում բազմաթիվ մուլտիպլիկացիոն հերոսների:
Ներկայացնում ենք տաղանդավոր նկարչի 3D պատկերները՝ ֆոտոշարքում: