Ռոյսին կարող են վիրահատել. նա արդեն 981 օր բաց է թողել վնասվածքների պատճառով
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի վնասվածքն ավելի լուրջ է, քան՝ ենթադրվում էր:
Փետրվարի սկզբներին դորտմունդցիները հայտարարել էին 31-ամյա խաղացողի մկանային վնասվածքի մասին, սակայն թաքցրել էին այն փաստը, որ նրա ազդրի ջլի պատռվածք էլ կա:
Այժմ՝ մասնագետների գնահատականներով, գերմանացու համար կարող է վիրահատություն պահանջվել:
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 8 մրցաշրջանների ընթացքում Ռոյսը տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել 981 օր:
Այս մրցաշրջանում Ռոյսը Բունդեսլիգայի 19 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: