1705 դիտում
09:30 13-11-2014
Հայաստանում արտադրվող ալյուրն այսուհետ կհարստացվի երկաթով, ֆոլաթթվով և վիտամին А-ով. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու է միկրոտարրերով և վիտամիններով: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար:
Ըստ մշակված նախագծի՝ ալյուրը պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով և վիտամին А-ով: Այն արտադրողները, ովքեր չեն հարստացնի ալյուրը, կենթարկվեն մինչև 200 միլիոն դրամ տուգանքի: Ալյուրի հարստացումը նշված միկրոտարրերով ընդունված է աշխարհում, և հատկապես երկաթի պակասը, ըստ
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հանգեցնում է սակավարյունության, որով աշխարհում տառապում է հղի կանանց և երեխաների ավելի քան 40 տոկոսը: Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն, հղի կանանց 37 և երեխանի 25 տոկոսն են տառապում սակավարյունության այս կամ այն աստիճանով: Օրենքի նախագիծը այսօր կքննարկվի կառավարության նիստում»,-նշում է թերթը։
Մանրամասները՝ ՀԺ-ի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4573 դիտում
20:27 05-03-2015
«Վիտամին»-ի Վաչեն գտել է իր երազանքի կոշիկը
26849 դիտում
21:20 26-02-2018
Որտեղ և ինչով է զբաղվում «Վիտամին» ակումբի Տիկոն
Այս բաժնից
1357 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով