211652_close_icon
views-count96675 դիտում article-date 17:43 30-12-2019

Խոշոր ավտովթար Երևանում. 31-ամյա վարորդը երկաթով բարձված КамАЗ-ով «Բելաջիո»-ի կամրջի վրա կողաշրջվել է. ժամանել են մեծ թվով հրշեջներ ու ճանապարհային ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում 31-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած КамАЗ մակնիշի 964 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան թունելից դեպի Սարալանջի կամուրջ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներոմ կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտաաօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ ինքը չի տուժել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ավտոմեքենայից մասամբ առաջացել է դիզվառելիքի արտահոսք։ Հրշեջները հերթապահություն են կատարում նշված վայրում։ Ուժեղացված ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն, իսկ նման վարորդների պակաս Երևանը չունի։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է երկաթով ու, բարեբախտաբար, այդ պահին մեքենայի մոտով այլ տրանսպորտային միջոցներ չեն անցել, հակառակ դեպքում վթարն այլ ելք կունենար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր