211652_close_icon
views-count14765 դիտում article-date 17:46 12-11-2014

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին և ներկա ղեկավարները հերքում են «սև կատվի» պատմությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքեսանյանի եղբոր որդի՝ Արտակ Ալեքսանյանը , մի քանի զանգվածային լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը ծանր է տարել իր պաշտոնանկությունն ու Ա. Ալեքսանյանի նշանակումը և երբեմնի ընկերներին նկատի ունենալով՝ Սամվել Ալեքսանյանին հայտարարում էին, թե նրանց միջև սև կատու է անցել: Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանը հերքեց այդ տեղեկությունները, ասելով, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Նշված տեղեկությունը հերքեց նաև Ա. Ալեքսանյանը և ի նշան իրենց հայտնածի՝ ամուր ձեռքսեղմումով լուսանկարվեցին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր