1361 դիտում
12:43 10-11-2014
Ավելի քան 200 երիտասարդ իր տոնը նշեց անվարձահատույց արյունատվությամբ. ֆոտոշարք
Նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված արյունատվական ակցիայով մեկնարկեց երիտասարդական տոներին նվիրված մեկշաբաթյա միջոցառումների շարքը։ Արյունատվական ակցիային մասնակցում են ավելի քան 200 երիտասարդներ՝ տարբեր բուհերից, հասարակական կազմակերպություններից, կամավորներ։
Պատահական չէ այս միջոցառման ընտրությունը, քանի որ կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ արյունատվական ակցիաներ Երիտասարդական հիմնադրամն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պարբերաբար անցկացնում են։ «Նման ակցիաները շատ կարևոր են, քանի որ երիտասարդների միջոցով մենք կարողանում ենք բարձրաձայնել խնդիրը, այն է՝ Հայաստանում անվարձահատույց դոնորի կարիք կա։ Երիտասարդները գալիս են այստեղ՝ գիտակցելով, որ իրենց արյունը կփրկի կյանքեր։ Նրանք նման ակցիաներին մեծ ոգևորությամբ են արձագանքում։ Մեր երիտասարդներն իրենց դրսևորում են սահմանի վրա։ Նրանք, ովքեր այս պահին կրթություն են ստանում, մասնակցություն են ունենում նման ծրագրերին։ Ես շնորհավորում եմ երիտասարդներին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Մեր երիտասարդն այսօր շատ տարբերվող է, մրցունակ է, նպատակասլաց է, ձեռք բռնող և օգնող»,- նշեց Կարեն Ավագյանը։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում կա արյան դոնորների թվի պակաս։ «Նման ակցիաները խրախուսելի են։ Երիտասարդների ներգրավումը համալրում է արյան բանկը, և ունենում ենք թարմ արյան բաղադրամասեր։ Կան արյան չարորակ հիվանդություններով տառապող մարդիկ, ում մեկ հիվանդության բուժման կուրսի ընթացքում անհրաժեշտ է շուրջ 20 դոնորից ստացված արյան բաղադրամասեր։ Այս հարցում օգնության են գալիս հասարակության անդամները, ում արյունը փոխներարկում ենք հիվանդներին»,- ասաց պարոն Դաղբաշյանը։
Արեգ Գալստյանը 20 տարեկան է, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, արդեն 6-րդ անգամ է հանդես գալիս անվարձահատույց դոնորությամբ։ Ասում է, որ նաև իր ընկերներին է խորհուրդ տալիս ներգրավվել նման ակցիաների, քանի որ աննկարագրելի զգացողություն է, երբ մտածում ես, որ քո արյունը կարող է փրկել մարդկանց կյանքեր։
Երիտասարդներն արյուն տալուց առաջ ենթարկվում էին բժշկական զննումի, և հակացուցումներ չունենալու դեպքում էր միայն նրանց թույլ տրվում կատարել արյունատվություն:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային (նշվում է նոյեմբերի 17-ին) տոներին։ Մասնավորապես, Նկարիչների միությունում կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կբացվի համակարգչային լսարան, ԵՊՀ-ում տեղի կունենա երիտասարդական կազմակերպությունների խորհրդաժողով-ցուցահանդես, ֆուտբոլային խաղ՝ երիտասարդների և պաշտոնյաների թիմերի միջև, երաժշտությունն անիվների վրա ծրագիրը։ Եվ միջոցառումների շարքը կեզրափակվի նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Մարզահամերգային համալիրում հարվիրվելիք մեծ համերգով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
895 դիտում
21:43 14-06-2024
Երևանում և մարզերում 250֊ից ավելի մարդ անվարձահատույց արյուն է հանձնել
2222 դիտում
16:37 05-04-2015
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը. արարողությանը ներկա էին ՀՀ ղեկավար անձինք
4450 դիտում
15:55 21-09-2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ նշեց Անկախության տոնը
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար