211652_close_icon
views-count33778 դիտում article-date 10:30 10-11-2014

Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան իրեն ցած է նետել Կիևյան կամրջից. «մեծն» քննիչները ուշանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օերատիվ խումբը, ում կողմից երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ դին ընկած է ճանապարհի մեջտեղում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննիչները: Ըստ նախնական տեղեկությունների, ինքնսապանություն գործած քաղաքացին կլինի մոտ 25-30 տարեկան, ում ինքնությունը ոստիկանությունը ճշտում է: Արդեն տևական ժամանակ է «մեծն» քննիչները չեն բարեհաճում դեպքի վայր, ինչի պատճառով էլ նշված հատվածում ավտոմեքենաների կուտակում է առաջացել: *** 10:59 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանեցին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա - Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները` քննիչ Սամվել Միքաելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև դատաժբիշկը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին