«Ռեալ» - «Ռայո Վալեկանո»՝5:1. Ռոնալդուն բարելավեց իր ռեկորդը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալ»-ը ջախջախիչ պարտության մատնեց «Ռայո Վալեկանո»-ին: «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 5:1 հաշվով հաղթանակով:
5-րդ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով Իսպանիայի առաջնությունում բարելավեց արդյուանեվոտության իր ռեկորդը: Պորտուգալացին 11-րդ անընդմեջ խաղում իր 18-րդ գոլը խփեց:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Ռոնալդուն գերազանցել էր իսպանական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Իսիդո Լանգարայի արդյունավետության ռեկորդը, որը նա գրանցել էր 79 տարի առաջ:
Իսպանիայի առաջնության 1935/1936 մրցաշրջանի խաղարկությունում «Օվյեդո»-ի կազմում Լանգարան 10 անընդմեջ խաղում 16 գոլ էր խփել
[b]«Ռեալ» - «Ռայո Վալեկանո»՝5:1[/b]
Գոլեր՝ Բեյլ 9՛, Ռամոս 40՛, Կրոս 55՛, Բենզեմա 59՛, Ռոնալդու 83՛ - Բուենո 44՛