«Միկա»-ը ընդհատեց «Ուլիս»-ի հաղթարշավը, «Արարատ»-ը կրկին պարտվեց
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում առաջատար «Ուլիս»-ը իր առաջին պարտությունը կրեց: 13-րդ տուրում «Միկա»-ն սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիս»-ի դարպասը:
Այսօրվա մյուս խաղում «Փյունիկ»-ը իր հերթին հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ խփեց «Արարատ»-ի դարպասը: «Փյունիկ»-ի կազմում փայլեց թիմի նորեկ Սեզար Ռոմերոն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
[b]«Միկա»-«Ուլիս» 3:0 (1:0)[/b]
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Տիգրան Բարսեղյան, 18, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 60, Ռաֆայել Ղազարյան, 83
[b]«Արարատ»-«Փյունիկ» 0:3 (0:1)[/b]
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան
Գոլերը՝ Սեզար Ռոմերո, 34, 90+1, 90+3