«Ուլիս»-ը խոշոր հաշվով պարտվեց «Լոկոմոտիվ»-ին
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիս»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ և զիջեց 0:4 հաշվով:
Խաղի ընթացքում զգացվեց, որ «ՈՒլիս»-ի ֆուտբոլիստները նոր են վերադարձել արձակուրդից ու նախապատրաստական շրջանում շատ անելիք ունեն ֆունկցիոնալ պատրաստականությունը ցանկալի մակարդակի հասցնելու համար: «Լոկոմոտիվ»-ը յուրաքաչյուր խաղակեսում երկուական գնդակ խփեց հայկական թիմի դարպասը:
[b]«Լոկոմոտիվ» - «Ուլիս»`4:0[/b]
Գոլեր` Բուսուֆա 9’, 40’ (11մ), Միրանչուկ 51’, Պավլյուչենկո 81’