211652_close_icon
views-count2280 դիտում article-date 21:54 29-01-2016

Նեմանյա Վիդիչը ավարտեց մարզական կարիերան

Մոսկվայի «Սպարտակի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը ավարտեց մարզական կարիերան: Այս ձմռանը 34-ամյա ֆուտբոլիստը խզեց պայմանագիրը «Ինտերի» հետ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում ոչ մի խաղ չէր անցկացրել: «Սպարտակի» կազմում սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել 2004-2005 թվականներին: 2006թ. հունվարին նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ 2008-ին նվաճեց Չեմպիոնների լիգան: Այդ ժամանակ Վիդիչ-Ռիո Ֆերդինանդ պաշտպանական տանդեմը համարվում էր աշխարհում լավագույններից մեկը: Վիդիչը Սերբիայի հավաքականում հանդես է եկել 2002-2011 թվականների և անցկացրել 54 խաղ:

Նմանատիպ նյութեր