Կյանքի իմաստը սերն է. Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կյանքի իմաստը սերն է: Այս հայտարարությունը նա արել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերակցության նիստի ժամանակ: «Առհասարակ, սիրո մեջ է կյանքի, կեցության ամբողջ իմաստը: Դա սերն է ընտանիքի, երեխաների, Հայրենիքի նկատմամբ: Դա այն երևույթն է, որն առկա է մեր ցանկացած գործողության հիմքում»,- ասել է նա:
Հիշեցնենք , որ Ռուսաստանի նախորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2009 թ-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ նույնպես ասել էր, որ սերը կյանքի ամենակարևոր արժեքներից մեկն է: