211652_close_icon
views-count5711 դիտում article-date 22:49 24-02-2015

Կյանքի իմաստը......ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ. Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. Ցածր դասարանների ուսուցչուհիներից մեկը, մի անգամ խնդրեց երեխաներից, որ նրանք շարադրություն գրեն այն մասին, թե ինչ կուզենային, որպեսզի Ձմեռ Պապին իրականացնի իրենց համար: Երեկոյան, երբ նա ստուգում էր աշխատանքները, նա հասավ մի շարադրության, որը նրան շատ հուզեց: Այդ պահին մտավ նրա ամուսինը և նրան տեսավ լաց լինելուց: - Ի՞նչ է պատահել, - հարցրեց նա: - Կարդա, - պատասխանեց ուսուցչուհին, նրան մեկնելով մի աղջկա շարադրություն՝ "Ձմեռ Պապիկ Ջան: Այս անգամ ես Քեզանից մի հատուկ բան եմ ուզում խնդրել՝ ուզում եմ, որ ինձ հեռուստացույց դարձնես: Ուզում եմ ապրել մեր տան հեռուստացույցի պես: Ուզում եմ տանը իմ հատուկ տեղը ունենալ, և որ ամբողջ ընտանիքը հավաքվի իմ կողքին: Որ լսեն ինձ առանց ընդհատելու և հարցեր տալու երբ խոսում եմ: Ուզում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ուզում եմ ինձանով զբաղվեն և իմ համար անհանգստանան այնպես, ինչպես հեռուստացույցի համար են անհանգստանում երբ նա դադարում է աշխատել: Ուզում եմ հորս հետ լինել երբ նա հոգնած վերադառնում է աշխատանքից: Ուզում եմ մայրս, փոխանակ ինձ անտեսելու, գա ինձ մոտ՝ երբ մենակ է ու տխրում է: Ուզում եմ, որ երբեմն ծնողներս ամեն ինչ թողնեն մի կողմ և ինձ հետ ժամանակ անց կացնեն: Ձմեռ Պապիկ, ես շատ բան չեմ ուզում... Ես ուղղակի ուզում եմ ապրել այնպես, ինչպես ապրում է ցանկացած հեռուստացույց": - Սարսափելի է: Խեղճ երեխա, - բացականչեց ուսուցչուհու ամուսինը: - Այս ի՞նչ ծնողներ են: Ուսուցչուհին արցունքն աչքերին պատասխանեց՝ - Սա մեր դստեր նամակն է... Հ.Գ. Կյանքի իմաստը......ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

Նմանատիպ նյութեր