Չինաստանը և Ճապոնիան ուղիներ կփնտրեն երկխոսություն հարթելու համար
Չինաստանի և Ճապոնիայի իշխանությունները մտադիր են քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև առկա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, որի պատճառը Արևելյան Չինական ծովի վիճելի կղզիներն են, հաղորդում է Reuters-ը:
Չինաստանում այդ տարածքն անվանում են Դյաոյուդաո, իսկ Ճապոնիայում՝ Սենկակու: Չինաստանի իշխանությունների տարածած հայտարարության մեջ ասված է, որ կողմերը ընդունում են կղզիների շուրջ ձևավորված տարբեր դիրքորոշումները, սակայն կփորձեն իրավիճակի վատթարացում թույլ չտալ:
Ճապոնական ԶԼՄ-ների փոխանցմամբ էլ՝ Տոկիոն և Պեկինը քննարկում են երկու երկրների առաջնորդների՝ Սինձո Աբեի և Սի Ցզինպինյայի պաշտոնական հանդիպում նախապատրաստական աշխատանքները: Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2012 թվականին: