211652_close_icon
views-count1032 դիտում article-date 15:09 07-11-2014

ԱՄՆ-ն շատ հանդուգն է դարձել. Սերգեյ Նարիշկին

Միացյալ Նահանգներն այն աստիճան է հանդգնացել, որ բացահայտ կերպով ուղղորդում է Ռուսաստանի դեմ իրականացվող միջազգային շանտաժը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Ճապոնիայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մասահիկո Կոմուրոյի հետ հանդիպմանը, հաղորդում է Ria Novosti-ն: Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանում շատ հիասթափված են այն փաստով, որ իրենց ճապոնացի գործընկերները «միացել են Ռուսաստանի դեմ կիրառվող հակաիրավական և հակաարդյունավետ միջոցառումներին և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»: Հիշեցնենք, որ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Գազպրոմբանկի, Սբերբանկի, ՎՏԲ բանկի, Ռոսսելխոզբանկի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր