Ղարաբաղյան հակամարտության գոտի հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում. Սերգեյ Նարիշկին
Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների («ան-Նուսրա», «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիքաթ Համզա», «Սուլթան Մուրադ») հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նրա խոսքով՝ խոսքը գնում է նաև այն հազարավոր վարձկանների մասին, ովքեր մտադիր են գումար աշխատել ղարաբաղյան հակամարտության ժամանակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհային է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջով Բաքու տեղափոխվել: Նրա խոսքով` այդ մարդիկ նույնականացվել են. նրանք պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում սպանվել է 93 վարձկան Սիրիայից, որոնցից 53-ի իերն արդեն տեղափոխել են Սիրիա: