Հարգրիվզը կրկնօրինակել է Լամելայի ռաբոնա ոճի հարվածով խփած գոլը. տեսանյութ
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը, ով ներկայումս աշխատում է BT Sports հեռուստաալիքում, հենց տաղավարում կրկնօրինակել է «Տոտենհեմ»-ի խաղացող Էրիկ Լամելայի ռաբոնա ոճի հարվածով խփած գոլ, որը լոնդոնյան թիմի կիսապաշտպանը հեղինակել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում «Աստերաս»-ի հետ կայացած խաղի ժամանակ: