Ես քեզ կնստեցնեմ. Բիձինա Իվանիշվիլին սպառնացել է Զուրաբ Աբաշիձեին
Վրացական «Փիրվալի ռադիոկայանը» հրապարակել է «Վրացական երազանք» կոալիցիայի գրասենյակում տեղի ունեցած նիստի ընթացքում գրանցված միջադեպը:
Ըստ այդ տեղեկության՝ երկրի արդեն պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի համար շատ անսպասելի ներկա է գտնվել նախկին վարչապետ և կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, գրում է Georgia Online-ը:
Ալասանիայի ու նրա թիմի անդամների և կոալիցիայի անդամների հետ քանի րոպե տևողության հանդիպումը շատ լարված է անցել: Միմյանց հասցեին հնչեցրած փոխադարձ մեղադրանքների ժամանակ վիճաբանություն է սկսվել փոխխոսնակ Զուրաբ Աբաշիձեի և վարչապետի միջև, և Իվանիշվիլին սպառնացել է վերջինիս բանտ ուղարկելով:
«Ես կնստեցնեմ քեզ»,-ասել է նա: