Վրաստանի միջազգային հեղինակությունը սպառնալիքի տակ է. Մեթյու Բրայզա
Վրաստանի կառավարությունը լրջագույն քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել, որը սպառնում է միջազգային ասպարեզում ունեցած իր հեղինակությանը, ռազմավարական հուսալիությանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
««Վրացական երազանք» կուսակցության երկարամյա ներքին լարվածությունը բերեց կուսակցության ղեկավարների էլ ավելի շատ կորուստների, մասնավորապես նրաց, ովքեր երկար ժամանակ պայքարում էին եվրաինտեգրման համար»,-ասել է Բրայզան:
Հաչցին, թե ինչպես կազդի Վրաստանի ներկայիս իրավիճակը եվրաինտեգրման գործընթացի վրա, Բրայզան պատասխանել է, որ դա կախված կլինի նրանից, թե ովքեր կմնան կառավարության մեջ: