1030 դիտում
12:31 06-11-2014
Մրցունակ կրթության կազմակերպման նոր գործիք` ԵՊՀ-ում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում "Սամսունգ" ընկերության աջակցությամբ վերազինված լսարանի բացմանը:
ԵՊՀ նորաբաց կենտրոնում մայր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ կուսումնասիրեն պլանշետների ծրագրերի ծրագրավորման դասընթացներ: Այն կօգտագործվի նաև ԵՊՀ ՏՏ կենտրոնի կարիքների համար:
Կրթական կենտրոնի բացումից հետո նախարար Արմեն Աշոտյանն ու "Սամսունգ" ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին ստորագրել են կրթական բնագավառում ծրագրավորման և ՏՏ հիմունքների ոլորտում լրացուցիչ կրթության զարգացման մասին համաձայնագիր:
Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտը հատուկ կարևորություն ունի հանրակրթության և բուհական կրթության բնագավառում. "Բարձր տեխնոլոգիաների ոլորտը անսահմանափակ հնարավորություն ունի ստեղծել ժամանակակից կրթական միջավայր: ՏՏ ոլորտը մենք դիտարկում ենք ոչ միայն մասնագիտական ուղղվածություն, այլև ժամանակակից գործիք՝ բոլոր մասնագիտությունների մրցունակ կրթություն կազմակերպելու համար՝ ապահովելով հետաքրքիր և ինտերակտիվ դասապրոցես",- նշել է ՀՀ ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ԵՊՀ-ում "Սամսունգ" կենտրոնի բացումն այս շարքում վերջին ձեռքբերումներից է: Նախարարը շեշտել է "խելացի դպրոց" հայեցակարգի կարևորությունը կրթության կազմակերպման գործում՝ նշելով, որ նման լսարան արդեն բացվել և գործում է նաև Գյումրու "Ֆոտոն" վարժարանում: Նախարարը նշել է նաև, որ նախարարությունը մտադիր է ԵՊՀ-ում ՏՏ ոլորտի և ծրագրավորման գիտահետազոտական կենտրոն ստեղծել. "ԵՊՀ գիտական ներուժն այս ասպարեզում իսկապես մեծ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մակարդակով և կարող դերակատարում ունենալ տարածաշրջանային կարևոր նախագծերի իրագործման հարցում",- նշել է Ա. Աշոտյանը:
"Սամսունգ" ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՆ-ին և ԵՊՀ ղեկավարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ իրենք կարևորում են ՏՏ ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստումը:
Մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային սարքավորումներով՝ էլ. գրատախտակ, նոթբուքեր, պլանշեթներ (Samsung LED LFD Display Touch Overlay Accessories` 75.4 անկյունագծով, 6 կետի ճանաչման հնարավորությամբ, 30 Galaxy Tab Tablet, 15 Notebook Core i5):
Պլանշեթներն ու նոթբուքերը միանում են մեկ լոկալ ցանցով, իսկ ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս հետևել ուսանողների ակտիվությանը, արգելափակել կամ թույլատրել օգտագործվող ծրագրերի հասանելիությունը՝ այն ցուցադրելով յուրաքանչյուր ուսանողի պլանշեթի կամ նոթբուքի վրա:
Լսարանը նախատեսվում է օգտագործել ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում իրականացվող մագիստրոսական ծրագրերի դասընթացների, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների համար նախատեսված "Համակարգչից օգտվելու հմտություններ" և "Android ծրագրավորման ներածություն" դասընթացներ մշակելու և իրականացնելու համար: Հետագայում կկազմակերպվեն նաև հատուկ ծրագրեր և թրեյնինգներ միջնակարգ դպրոցի և բարձր դասարանցիների համար, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել ՏՏ ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
20:53 16-07-2019
«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք». ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյան
Այս բաժնից
550 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
760 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի