Էդ մեզ չե՞ս ուզում բարևել. Մանվել Գրիգորյանի հարցը շփոթեցրել է Նավասարդ Կճոյանին. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օծման 1-ամյակին նվիրված միջոցառումներ։ Թերթի աղբյուրները հայընել են, որ դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
«Եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ-ական պատգամավորները, պաշտոնյաները և սպասել են նախագահ Սերժ Սարգսյանի այցին։
Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարևելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից չի վրիպել այդ փաստը, և նա բարձրաձայնել է. «Կճոյան, էդ մեզ չե՞ս ուզում բարևել»։ Կճոյանը, հայտնվելով անհարմար վիճակում, շուռ է եկել ու ժպտացել և արագ հեռացել»,- նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։