Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի ամենամեծ անակընկալը գրանցվեց «Մանչեսթեր Սիթի» - ԲԿՄԱ խաղում: Անգլիայի չեմպիոնները «Էտիհադ» մարզադաշտում 1:2 հաշվով զիջեցին Մոսկվայի «բանակայիններին»: Հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսում: Արդեն 2-րդ րոպեին Սեյդու Դումբիան առաջ մղեց իր թիմին: Երբ 8-րդ րոպեին Յայա Տուրեն տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը, թվաց թե տանտերերը կկարողանան հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել, սակայն տեղի ունեցավ հակառակը: 34-րդ րոպեին ՍեյդուԴումբիան կրկին առաջ մղեց իր թիմին և կարևորագույն հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին:
Հարկ է նշել, որ «քաղաքաբնակները» հանդիպումը ավարտեցին 9 հոգով: 70-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Ֆերնանդինյոն, իսկ 88-րդ րոպեին կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ Յայա Տուրեն:
[b]«Մանչեսթեր Սիթի» - ԲԿՄԱ՝1:2[/b]
Գոլեր՝ Դումբիա 2՛, 34՛ - Տուրե 8՛