Չիլին կդառնա աշխարհի առաջնության թիմ-անակընկալը. Վիդալ
Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ԱԱ-2014-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնեբանել է իր թիմի ելույթները: Հիշեցնենք, որ Չիլին 2:0 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոններին և 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:
« Մենք երիտասարդ թիմ ունենք, ձգտում ենք հաղթանակների: Մենք ունակ ենք երկար առաջ գնալ այս մրցաշարում: Չիլին կդառնա աշխարհի առաջնության թիմ-անակընկալը: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ինձ գերազանց եմ զգում, քանի որ Իսպանիայի դեմ խաղում լավ հանդես եկա: Դա շատ կարևոր էր ինձ համար»,-ասել է Վիդալը: