211652_close_icon
views-count1291 դիտում article-date 22:41 05-11-2014

Թուրք երկրպագուների անկարգությունների հետևանքով «Գալաթասարայ»-ին տուգանք է սպառնում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բորուսիա» - «Գալաթասարայ» (4:1) խաղի ժամանակ թուրք երկրպագուների անկարգությունների հետաևանքով ստամբուլյան ակումբին տուգանք է սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել խաղի 52-րդ րոպեին, երբ կարգազանց երկրպագուները ճայտրուկներ են նետել խաղադաշտ, որից հետո հանդիպումը դադարեցվել է: «Գալաթասարայ»-ի խաղացողներ Ֆելիպե Մելոյին, Համիթ Ալթինթոփին և Ֆերնանդո Մուսլերային հաջողվել է հանգստացնել կրքերը: Այդուհանդերձ խաղավերջում թուրքական թիմի երկրպագուները կրկին սկսել են տարբեր առարկաներ նետել խաղադաշտ, ինչի արդյունքում հանդիպումը դադարեցվել է և հետո շարունակվել է: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա առաջին դեպքը չէ, երբ «Գալաթասարայ»-ի երկրպագուները աչքի են ընկնում խուլիգանական պահվածքով: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ի հետ կայացած արտագնա խաղում թուրք երկրպագուների անկարգությունների պատճառով «Գալաթասարայ»-ը ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել էր 50 հազար եվրոյով:

Նմանատիպ նյութեր