Պորոշենկոն առաջարկել է վերսկսել ժնևյան բանակցությունները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է վերականգնել Դոնբասում իրավիճակի կայունացման շուրջ ժնևյա փևաչափով բանակցությունները: Այս մասին նա հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում:
Ուկրաինայի նախահաը կրկին ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Կիևի ձգտումը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ժնևյան քառակողմ բանակցություններն անց են կացվել այս տարվա ապրիլին: Ձեռք է բերվել զինված խմբավորումների զինաթափության, վարչական շենքերի ազատագրման և Ուկրաինայում անկարգությունների մասնակցիների համաներման վերաբերյալ համաձայնություն: