Իսրայելն ու Պաղեստինը վերսկսել են ուղիղ բանակցությունները․ ԶԼՄ֊ներ
Իսրայելն ու Պաղեստինը վերսկսել են երկար տարիներ շարունակվող կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ ուղիղ բանակցությունները։
Գլխավոր պատվիրակներ Ցիպի Լավնի և Սաիբ Արիկատի միջև ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել Երուսաղեմում՝ ԱՄՆ֊ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարտին Ինդիկի նախաձեռնությամբ, հայտնում է The Jerusalem Post թերթը։
Հանդիպման արդյունքների մասին հստակ տվյլաներ չեն հաղորդվում։