1553 դիտում
13:21 05-11-2014
Նախկին հետախույզը՝ Վրաստանի պաշտպանության նոր նախարար
Վրաստանում շարունակվում է քաղաքական լարված ճգնաժամը: Մեկը մյուսի հետևից պաշտոնանկ են լինում նախարարներ՝ բողոքելով կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի ընտրած արտաքին ուղղության դեմ:
Ինչպես փոխանցում է Geօrgia Online-ը, Ղարիբաշվիլին այսօր ներկայացրել է պաշտպանության նոր նախարարին՝ Մինդիա Ջանելիձեին, ով այս պաշտոնում փոխարինելու է Իրակլի Ալասանիային:
Ներկա պահին Ջանելիձեն զբաղեցնում է Վրաստանի ազգային անվտանգության և ճգնաժամային վարչության խորհրդի ղեկավարի պաշտոնը: Նա մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է Վրաստանի հետախուզական վարչությունում, 2012թ-ից մինչև 2014-ի սկիզբը ղեկավարել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզական վարչությունը:
Հիշեցնենք, որ Ալասանիայի հրաժարականից հետո հրաժարական են տվել Վրաստանի եվրոատլանտյան և եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և երկրի ԱԳՆ-ի ողջ ղեկավար կազմը՝ արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, նրա տեղակալներ Դավիդ Զալկալիանին, թամար Բերուչաշվիլին և Դավիդ Ջալագանիան:
Նմանատիպ նյութեր
29717 դիտում
17:53 22-10-2020
Արցախում ոչնչացվել է անձամբ Ալիևից «Արիության մեդալ» ստացած հետախույզը
8283 դիտում
15:30 11-04-2021
Քեզ բացակա չենք դնի. կապանցի 21-ամյա հետախույզը նահատակվեց հանուն հայրենիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
694 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը
727 դիտում
20:56 10-01-2025
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ
721 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը